Վրաստանում գրանցվել է հերթական երկրաշարժը։
Ստորգետնյա ցնցումները այս անգամ գրանցվել են Թբիլիսիի ժամանակով ժամը 09:10-ին։
Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ այս երկրաշարժի էպիկենտրոնը նույնպես Սամեբա գյուղի մոտ է եղել։
Երկրաշարժի ուժգնությունը, ըստ նախնական տվյալների, կազմել է 4,5 (մլ) մագնիտուդ։
Մինչ այդ Թբիլիսիի ժամանակով 07:36-ին գրանցվել են 4,8 մագնիտուդով ցնցումներ։