Վրաստանում տեղի է ունեցել ևս երկու երկրաշարժ
Վրաստանում տեղի է ունեցել ևս երկու երկրաշարժ

Վրաստանում ևս երկու երկրաշարժ է տեղի ունեցել։

Ստորգետնյա ցնցումներն այս անգամ գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 09:18-ին և 09:47-ին:

Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ այս դեպքի էպիկենտրոնը նույնպես եղել է Սամեբա գյուղի մոտ։

Երկրաշարժերի ուժգնությունը կազմել է 3,1 և 3,3 բալ։

Ավելի վաղ ժամը 07:36-ին գրանցվել են 4,8 մագնիտուդով, 09:10-ին՝ 4,5 մագնիտուդով երկրաշարժեր: Երկու դեպքում էլ էպիկենտրոնը գտնվել է Սամեբա գյուղի մոտ