Երկիրն ուսումնասիրող գիտությունների ինստիտուտի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել։
Կենտրոնի տվյալներով՝ այսօր Թբիլիսիի ժամանակով 10:34-ին գրանցվել է 3.0 մագնիտուդով (ML) երկրաշարժ։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Թբիլիսիից 55 կմ հարավ, Ծալկայից 13 կմ հարավ-արևմուտք, Սալամալեյք գյուղի մոտակայքում: