Երկիրն ուսումնասիրող գիտությունների ինստիտուտը – սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են Թբիլիսիի ժամանակով 03:39-ին:
Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի փոխանցմամբ, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.0 մագնիտուդ և դրա էպիկենտրոնը եղել է Ծալկայից հարավ-արևմուտք, Մամիշլար գյուղի մոտ: