Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ: Ստորագետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 10:30-ին:
Նախնական տեղեկությամբ, երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Կախեթիի շրջանի Լագոդեխի քաղաքից 14 կիլոմետր հեռավորության վրա:
Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տեղեկությամբ, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.2 մագնիտուդ: