Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ: Ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 10:55-ին:
Նախնական տեղեկությամբ, երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Ղվարելիի մոտ:
Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տեղեկությամբ, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.3 մագնիտուդ: