Վրաստանում տեղի է ունեցել 3.8 մագնիտուդով երկրաշարժ

14:07, 18.12.2025

Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով ժամը 13:26-ին։

Երկրի գիտությունների ինստիտուտի և Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մցխեթայի մոտ գտնվող Ձեգվի գյուղից մեկ կիլոմետր հեռավորության վրա։

Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.8 մագնիտուդ։

Նմանատիպ