Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում քվեարկությունն ավարտվել է
Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ավարտվեցին։ Ընտրատեղամասերը փակվեցին ժամը 20:00-ին։
Մունիցիպալ ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 3 513 818։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ երկրում բացվել է 3 061 ընտրատեղամաս, որոնցից 2 284-ը՝ էլեկտրոնային, իսկ 777-ը՝ ավանդական, այդ թվում՝ բացառիկ դեպքերում ստեղծված տասը ընտրատեղամաս, որոնք բացվել են քրեակատարողական հիմնարկներում։
Հոկտեմբերի 4-ի ընտրություններին գրանցվել է 12 քաղաքական կուսակցություն, որոնց հերթականությունը քվեաթերթիկում բաշխվել է հետևյալ կերպ.
1. «Հայրենիք, լեզու, կրոն».
3. «Պահպանողականներ Հանուն Վրաստանի»
5. «Մեր միասնական Վրաստանը»
7. «Ազատ Վրաստանը»
8. «Վրաստանի հայրենասերների դաշինք»
9. «Հզոր Վրաստան – Լելո»
11. «Վրաստան»
12. «Կանաչների կուսակցություն»
14. «Ժողովրդական կառավարություն»
25. «Գախարիան Հանուն Վրաստանի »
36. «Գիրչի»
41. «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան»
Բացի այդ, Թբիլիսիում գրանցվել է քաղաքապետի ինը թեկնածու։ Թբիլիսիի քաղաքային խորհրդի ընտրություններին մասնակցելու համար բոլոր 12 քաղաքական միավորումները ներկայացրել են կուսակցական ցուցակներ։ Թբիլիսիից բացի, մնացած 63 մունիցիպալիտետներում գրանցվել է քաղաքապետի 112 թեկնածու, այդ թվում՝ նախաձեռնող խմբերի կողմից առաջադրված չորս թեկնածու։
Ինչ վերաբերում է տեղական մեծամասնական ընտրատարածքում գրանցված մեծամասնական թեկնածուներին, ապա գրանցվել է ընդհանուր առմամբ 2 228 թեկնածու, այդ թվում՝ նախաձեռնող խմբերի կողմից առաջադրված 32 թեկնածու։ Թբիլիսիում գրանցվել է 160 թեկնածու։
Ընտրական գործընթացը կդիտարկեն 28 միջազգային և 27 տեղական կազմակերպությունների դիտորդներ։ Ընտրությունները լուսաբանվում էր 73 լրատվամիջոցների մոտ հազար ներկայացուցիչներ։
Բացի այդ, ըստ ԿԸՀ-ի, ժամը 17:00-ի դրությամբ ընտրատեղամաս է ժամանել 1 175 817 ընտրող, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 33.5 տոկոսը։