Վրաստանում ծնելիությունը նվազել է շուրջ 6%-ով
Վրաստանում ծնելիությունը նվազել է շուրջ 6%-ով

2017 թվականին Վրաստանում ծնվել է 53 293 երեխա – 27 658 տղա և 25 635 աղջիկ: Համապատասխանաբար, յուրաքանչյուր 100 աղջկա համար ծնվել է 107.9 տղա: Տեղեկությունը տարածել է Վրաստանի վիճակագրության ազգային ծառայությունը:

Գերատեսչության տեղեկությամբ, նախորդ տարվա համեմատ կենդանի ծնվածների քանակը նվազել է 5,8 տոկոսով:

Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության տվյալներով, 2017 թվականին ամենաշատ երեխա ծնվել է Թբիլիսիում (14 906 երեխա), իսկ ամենաքիչ՝ Ռաճա Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի շրջանում (341 երեխա): Ծնվածների ընդհանուր թիվը 2016 թվականի համեմատ, 40,6 տոկոսից 38,9 տոկոս է  դարձել առաջին երեխայի մասը: Երրորդ և հաջորդիվ ծնվածների մասը 21.2 տոկոսից հասել է 22,6 տոկոսի:

Դրա հետ մեկտեղ, 2017 թվականին մահացածների քանակը նախորդ տարվա համեմատ նվազել է 5.8 տոկոսով և կազմել 47 822 մարդ: