Վրաստանում գնաճի մակարդակը սեպտեմբերի հետ համեմատ կազմել է 0.7 տոկոս, իսկ տարեկան գնաճի մակարդակը՝ 3.8 տոկոս:
Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով, գնաճի տարեկան կտրվածքով գներն ավելացել են.
Ձկնամթերք – 11.7 տոկոս
Ձեթ և յուղ – 11,1 տոկոս
Հացամթերք – 8,7 տոկոս
Կաթնամթերք և ձու – 6,1 տոկոս
Միս և մսամթերք – 5,7 տոկոս
Շաքար, մուրաբա և այլ քաղցրավենիք – 4,1 տոկոս: