Վրաստանում տարեկան գնաճը կազմել է 4.9 տոկոս, իսկ առանց ծխախոտի՝ 4.2 տոկոս
Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության տվյալներով, 2019 թվականի օգոստոսին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է 0.8 տոկոս, իսկ տարեկան գնաճի մակարդակը՝ 4.9 տոկոս:
Այս տվյալներով, տարեկան գնաճը Վրաստանում առավելագույն մակարդակի է հասել 2017 թվականի դեկտեմբերից հետո:
Վրաստանի վիճակագրության ազգային ծառայությունը հրապարակում է գնաճի ցուցանիշն առանց ծխախոտի, որը նախորդ ամսվա համեմատ կազմել է 0.8 տոկոս, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 4.2 տոկոս:
Վիճակագրությամբ, օգոստոսին, նախորդ ամսվա համեմատ, սննդամթերքի և ոչ ոգելից խմիչքի խմբում գրանցվել գների 1.5 տոկոս աճ: 4.8 տոկոսով ավելացել է կաթի, պանրի և ձվի գինը, միսը և մսամթերքը թանկացել է 2.3 տոկոսով, փոխարենը 2.2 տոկոսով նվազել է բանջարեղենի գինը:
Տրանսպորտային խմբում գրանցվել է 0.6 տոկոս գնաճ, այդ թվում՝ տրանսպորտային միջոց գնելու գինն ավելացել է 2.0 տոկոսով:
Բժշկական ապրանքի գինն ավելացել է 1.6 տոկոսով: