Վրաստանում, տարադրամի փոխանակման կետերը հունիսի 8-ից կվերսկսեն աշխատանքը
Ըստ Վրաստանի կառավարության որոշման, 2020 թվականի հունիսի 8-ից Վրաստանի ամբողջ տարածքում տարադրամի փոխանակման կետերը կվերադառնան իրենց բնականոն աշխատանքին: Այս մասին տեղեկություն է տարածում Ազգային բանկը:
Ազգային բանկը արտարժույթի փոխանակման կետերին կոչ է անում, խստիվ ենթարկվել մասնագետների պահանջներին և խորհուրդներին:
«Համատեղ գործողություններով, մենք կկարողանանք արագ պարտության մատնել վարակը և վերադառնալ աշխատանքի բնականոն ռեժիմին»,- նշում են Ազգային բանկում: