Վրաստանում ստեղծվում է նոր կերպար՝ կարգապահության սպա - Գիորգի Գախարիա
Վրաստանում ստեղծվում է նոր կերպար՝ կարգապահության սպա - Գիորգի Գախարիա

Վրաստանի խորհրդարանի կոմիտեների միավորված նիստին պատգամավորները լսել են ներքին գործերի նախարարի թեկնածու Գիորգի Գախարիային:

Գիորգի Գախարիան խորհրդարանի անդամներին դիմել է նախարարությանում ընթացող բարեփոխումների շրջանակներում, քրեական ոստիկանության և քննչական ուղղությունների բարելավման մասին զրուցելով:

«Բարեփոխումները, որոնք այսօր ընթանում են ներքին գործերի նախարարությունում, մենք անվանել ենք համակարգային նորացում: Սա իրոք անհրաժեշտ է և պարտադիր գործընթաց է, որը ներառում է մի քանի հիմնական ուղղություն – առաջին հերթին քրեական ոստիկանությունը, պարեկային ոստիկանությունը և սահմանի պաշտպանությունը: Հրատապությունից ելնելով, ցանկում եմ մի քանի խոսքով տեղեկացնել, ինչ փուլում են այսօր քրեական ոստիկանությունում ընթացող բարեփոխումները և կոնկրետ ուղղությունները: Ինչպես գիտեք, հիմնական էությունը կայանում է մասնագիտացման ստեղծման մեջ շրջանային ուղղությամբ, քննչական ուղղությամբ և օպերատիվ աշխատանքի ուղղությամբ: Մեր քաղաքացիներն արդեն տեղյակ են, որ շրջանային ուղղությամբ ստեղծվում է նոր կերպար, նոր ինստիտուտ քրեական ոստիկանությունում, որի անունն է կարգապահության սպա: Արդեն սահմանվել են նրա իրավասությունները, պարտականությունները»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:

Նրա խոսքով, արդեն հայտարարված է մրցույթ, որը ծառայում է կարգապահության սպայի պաշտոնին նոր աշխատակիցների ընտրությանը: