Վրաստանում ստեղծվել է տարածաշրջանային տարանցիկ հանգույց, որտեղ ժամանակավորապես կտեղակայվեն NED, IRI, ADB, IMF աշխատակիցները և նրանց ընտանիքները
Վրաստանը միացել է միջազգային հանրությանը՝ Աֆղանստանից շտապ մարդասիրական տարհանում իրականացնելու համար, – Twitter-ի իր էջում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
«Ստեղծվել են տարածաշրջանային տարանցիկ հանգույցներ և տեղակայված կլինեն հետևյալ միջազգային կազմակերպությունների և նրանց ընտանիքների ժամանակավոր անձնակազմերը՝ NED, IRI, ADB, IMF», – ասաց Վրաստանի կառավարության ղեկավարը:
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում և օդանավակայանի մերձակայքում գտնվող Վրաստանի Պաշտպանության ուժերի ռազմաբազայում ստեղծվել է տարածաշրջանային տարանցիկ հանգույց: Կառավարության վարչակազմի տվյալներով, տարանցիկ հանգույցի աշխատանքներին մասնակցում են նաև վրացի, նորվեգացի, շվեդ և ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների ռազմական և քաղաքացիական անձնակազմեր: Նաև Նորվեգիայի զինված ուժերի կողմից ռազմաբազայի տարածքում ստեղծվել է տարանցիկ բժշկական օգնության կետ, որն անհրաժեշտության դեպքում կօգտագործվի Քաբուլում գտնվող Նորվեգիայի ռազմական հոսպիտալի տարհանման ժամանակ: