Վրաստանում ստեղծվել է երկրի զարգացման և բարեփոխումների միջգերատեսչական խորհուրդ, որը կմշակի երկրի զարգացման տասնամյա ծրագիր
Վրաստանում ստեղծվել է երկրի զարգացման և բարեփոխումների միջգերատեսչական խորհուրդ, որը կմշակի երկրի զարգացման տասնամյա ծրագիր

Վրաստանի կառավարության որոշմամբ, ստեղծվել է երկրի զարգացման և բարեփոխումների միջգերատեսչական խորհուրդ, որը վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնությամբ կմշակի երկրի զարգացման տասնամյա ծրագիրը:

Վարչապետի մամուլի ծառայության փոխանցմամբ, երկրի առջև ծառացած մարտահրավերներին արդյունավետորեն արձագանքելու համար ստեղծված միջգերատեսչական խորհուրդը կգլխավորի Վրաստանի կառավարության ղեկավարը:

Նրանց խոսքով, զարգացման եւ բարեփոխումների խորհրդի անդամները կլինեն նախարարներ, պատգամավորներ եւ այլ պաշտոնատար անձինք:

Զարգացման և բարեփոխումների խորհուրդը լիազորված է ստեղծել աշխատանքային խմբեր և ենթախմբեր, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում հրավիրել համապատասխան գերատեսչությունների կամ ոլորտների մասնագետներ, փորձագետներ և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:

Զարգացման և բարեփոխումների խորհրդի նպատակն է երկրի կառավարման տասնամյա ծրագրի նախնական փաստաթուղթը Վրաստանի կառավարությանը ներկայացնել ոչ ուշ, քան 2021 թվականի մայիսի 31-ը: Երկրի զարգացման եւ բարեփոխումների միջգերատեսչական խորհուրդ ստեղծելու մասին որոշումը արդեն ստորագրել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: