Վրաստանում ստեղծվեց «Վրացի բժիշկների միջազգային ասոցիացիա»:
Ասոցիացիան միավորում է բժիշկներին, ովքեր աշխատում են Վրաստանում և երկրի սահմաններից դուրս:
Ինչպես ասում են բժիշկները, այս փուլում նրանց համար առաջին և հիմնական մարտահրավերը համատեղ ուժերով պայքարելն է համաճարակի դեմ:
«Մենք որոշել ենք ուժեր միավորել, նույնիսկ արտերկրում, առաջատար կլինիկաներում աշխատող մեր հայրենակիցները, ինչպես նաև տեղում գտնվող մեր գործընկերները, որոնց ներդրումն իսկապես անգնահատելի է համաճարակի հաղթահարման գործում: Ասոցիացիան կաշխատի առանցքային մարտահրավերների և արդիական հարցերի շուրջ, որոնք ոչ միայն կվերաբերեն համաճարակին, այլ նաև շատ ավելի երկարաժամկետ ծրագրեր ունենք: Եթե պետական ինստիտուտները համագործակցեն և օրինականացնեն մեր առաջարկած հանձնարարականներն ու գործնական ուղեցույցները, համակարգը կդառնա ավելի ճկուն: Մենք այս միասնությամբ ու համագործակցությամբ կհասնենք ամեն ինչի», – հայտարարել է ասոցիացիայի հիմնադիր Սոփո Բերիձեն: