Վրաստանում ստեղծված քաղաքական իրավիճակի կապակցությամբ Եվրախորհրդարանում տեղի է ունենալու բանավեճ
Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանի շրջանակներում, այսօր Եվրախորհրդարանականները Վրաստանում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ անց են կացնելու բանավեճ:
Հարցը օրակարգ է բարձրացվել եվրոպացի պատգամավորների նախաձեռնությամբ: Վրաստանի հարցով զեկուցողը կլինի Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերում գերագույն ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեֆ Բորելը: Եվրախորհրդարանի լիագումար նիստին մասնակցելու է նաև Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը:
Բանավեճից առաջ Վրաստանի պատվիրակության անդամները հանդիպումներ ունեցան իրենց եվրոպացի գործընկերների հետ: Պատգամավորների խոսքով, հանդիպման ընթացքում, բացի երկրում առկա քաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիներից, խոսվել է Եվրամիության հետ հարաբերությունների ավելի լայն շրջանակի մասին:
Պատգամավոր Գիորգի Խելաշվիլիի խոսքով, Եվրախորհրդարանականները հատկապես հետաքրքրված էին ընտրական համակարգի բարեփոխումներով: Իշխող կուսակցության ներկայացուցչի խոսքով, Եվրախորհրդարանականները միաձայն հայտարարեցին, որ նախաձեռնված օրենսդրական փաթեթը մոտ է Եվրախորհրդարանի տեսլականներին:
Ինչ վերաբերում է Վրաստանում ներկայիս քաղաքական իրավիճակին, Գիորգի Խելաշվիլիի խոսքով, եվրոպացի օրենսդիրները վճռականորեն աջակցում են իշխանության և ընդդիմության միջև երկխոսությանը և գործընթացը խորհրդարան տեղափոխելուն:
«Բանավեճի ընթացքում կերևա, որ բոլոր կողմերը, բոլոր երկրների ներկայացուցիչները, բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները սատարում են Վրաստանում անվերապահ երկխոսության գործընթացին, սադրանքների դադարեցմանը և կառավարության և ընդդիմության միջև համաձայնության ձեռքբերմանը: Եվրախորհրդարանի համար շատ կարևոր է, որ Շառլ Միշելի այցի ընթացքում քննարկված կետերը պետք է համաձայնեցվեն, սակայն նրանց կողմից չկա որևէ կոչ, որևէ կետի կատարման ուղղությամբ: Նրանք խոսում են երկխոսության անհրաժեշտության մասին: Միակ բանը, որ կարող եմ ընդգծելով նշել, բոլորը միաձայն համաձայն են, դա խորհրդարանի դերն է և ընդդիմության մասնակցությունը խորհրդարանական աշխատանքներին, ես այդ մասին երկու կարծիք չեմ լսել: Այս խորհրդարանում աշխատելուց բացի, այլ հարցերի վերաբերյալ կան որոշ տարաձայնություններ, և ես արտահերթ ընտրությունների վերաբերյալ որևէ հատուկ քննադատական կարծիք չեմ լսել: Դիրքն այն է, որ Վրաստանի ժողովրդի որոշված ընտրությունը չի կարող քննարկվել բանակցությունների սեղանի շուրջ և բոլորը դա գիտակցում են, քանի որ ելակետը օրենքի գերակայությունն է և ժողովրդավարության սկզբունքները», – հայտարարել է Գիորգի Խելաշվիլին:
Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանը բացվել է մարտի 8-ին և կավարտվի մարտի 11-ին: