Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու հայտարարությամբ, Վրաստանում նախատեսվում է կառուցել երկու նոր հոգեբուժական հաստատություն:
Կառավարության այսօրվա նիստին վարչապետը խոսել է Սուրամիի հոգեբուժարանում առկա վիճակի մասին և դիմել առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոյին, առավելագույնս հետաքրքրվել հոգեբուժարաններում առկա իրավիճակով:
Վարչապետի խոսքով, երկրում պետք է սահմանվի հոգեբուժական հաստատությունների առանձնահատուկ հսկողություն:
«Բոլոր այս տիպի հաստատություններում պետք է լինի առանձնահատուկ հսկողություն այն տեսանկյունից, որ այնտեղ կան անօգնական մարդիկ: Նրանք չեն կարող բացեիբաց խոսել սեփական վիճակի մասին և մեզ հասցնել տեղեկություն: Կարևոր է, պետությունը առանձնահատուկ ուշադրություն հատկացնի նրանց: Կարևոր է նաև, որ մենք նախատեսում ենք այդպիսի երկու նոր հաստատության շինարարություն, որոնցից մեկը կլինի Սամեգրելոյի, իսկ մյուսը՝ Կախեթիի շրջանում, որը, կարծում եմ, զգալիորեն կփոխի իրավիճակն այս ուղղությամբ: