Վրաստանում շնչադիմակ կրելու կանոնները երկրորդ անգամ խախտելու դեպքում տուգանքը կկրկնապատկվի
Շնչադիմակ կրելու կանոնները երկրորդ անգամ խախտելու դեպքում տուգանքը կկրկնապատկվի, – կառավարության նիստում ասաց Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Ըստ նրա, բացի սահմանափակումները մեղմելուց, մենք պետք է նաեւ հոգ տանենք կանոնների խստացման մասին:
«Այսօր մենք որոշում կկայացնենք, երբ, օրինակ, կրկնվի շնչադիմակ կրելու կանոնի խախտումը, տուգանքը կկրկնապատկվի: Սա շատ կարևոր է: Բոլորս պետք է հասկանանք, որ ժամանակակից աշխարհում ոչ ոք չի կարող մտածել համաճարակի դեմ ավելի արդյունավետ բանի մասին, քան՝ շնչադիմակ, հեռավորության պահպանություն, թեստավորում և հետո արդեն պատվաստում: Այսպիսով, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այս կանոնները արդյունավետորեն կատարվեն: Դա մեր տնտեսությունն ու առօրյա կյանքը պաշտպանելու շահերում է», – հայտարարել է Գիորգի Գախարիան: