Վրաստանում սեպտեմբերի 1-ից կմեկնարկի սուբսիդավորվող հիփոթեքային ծրագիրը
Նորածին երեխա ունեցող կամ երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքների համար հիփոթեքային տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից, – ասել է էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան:
Նախարարի խոսքով, ծրագիրը հնարավորություն կտա ընտանիքներին բարելավել իրենց պայմանները:
«Սեպտեմբերի 1-ից հետո այնպիսի ընտանիքներ, ովքեր ցանկանում են բարելավել իրենց կյանքի պայմանները կամ բնակարան գնել, կարող են այցելել բանկեր և օգտվել մեր տոկոսների սուբսիդավորման ծրագրից, ինչը, անշուշտ, շատ լավ որոշում է: Սա թույլ կտա բարձրացնել մեր բնակչության բարեկեցությունը և բարելավել կենսապայմանները»,-ասել է Թուրնավան:
Նշենք, որ Վրաստանի կառավարության նախաձեռնությամբ, 2021 թվականի սեպտեմբերի 1-ից, կմեկնարկի սուբսիդավորվող հիպոթեքային վարկերի պետական ծրագիրը, որի նպատակն է բարելավել նորածին կամ երեք և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների կենսապայմանները:
Ծրագիրը սուբսիդիա է տրամադրում նման ընտանիքների կամ միայնակ ծնողների / այրիների կողմից վերցված հիփոթեքային վարկերի տոկոսների դիմաց՝ վարկի տրամադրումից հետո 60 ամսվա ընթացքում:
Ըստ Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության, ծրագրից կարող են օգտվել՝ ընտանիքը / միայնակ ծնողը / այրին, եթե ունեն վարկը վերցնելու պահին ունեն 2021 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծնված մինչև մեկ տարեկան երեխա; Ընտանիքը / միայնակ ծնողը / այրին, եթե նրանք երեք կամ ավելի անչափահաս երեխաներ ունեն փոխառության պահին. Ընտանիքը / միայնակ ծնողը / այրին, ով անչափահաս է որդեգրել 2021 թվականի սեպտեմբերի 1-ից հետո:
Էկոնոմիկայի նախարարությունը նշում է, որ ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկերը տրամադրվելու են միայն ազգային արժույթով, այն տրվելու է առևտրային բանկի կողմից՝ նոր և օգտագործված բնակարան / տուն գնելու կամ մասնավոր տուն կառուցելու համար: