Վրաստանում ռոումինգի ծախսերով առաջատարն են Ռուսաստանը, Շվեդիան և Իռլանդիան
Վրաստանում ռոումինգի ծախսերով առաջատարն են Ռուսաստանը, Շվեդիան և Իռլանդիան: Հնգյակում են՝ Ճապոնիան և Թուրքիան:
Վրաստանի հաղորդակցությունների ազգային հանձնաժողովի տեղեկությամբ, 2019 թվականի Ռուսաստանի բջջային օպերատորների բաժանորդները ռոումինգի վրա ծախսել են 666 295 լարի, Շվեդիայի բաժանորդները՝ 534 854 լարի, Իռլանդիայի բաժանորդները՝ 505 157 լարի, Ճապոնիա – 408 860 լարի, Թուրքիա – 239 838 լարի: