Փետրվարի 19-ից 23-ը Վրաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, տեղ-տեղ առատ, հարթավայրերում՝ անձրևի, լեռներում և բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով, ծովում 3-4 բալ, այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Նրանց տվյալներով՝ բարձր լեռնային շրջաններում սպասվում է առատ ձյուն, բուք, մառախուղ, ձնահյուսի վտանգ, իսկ ավտոճանապարհներին՝ մերկասառույց։
«Սպասվող առատ տեղումները կարող են առաջացնել Արևմտյան Վրաստանի գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացում, լեռնային շրջաններում սողանքային գործընթացների ակտիվացում։ Ավտոճանապարհների առանձին հատվածներում սահմանափակվելու է տրանսպորտային երթևեկությունը»,- նշված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդագրության մեջ։