Վրաստանում «Pfizer»-ի պատվաստումները կսկսվեն մարտի 30-ին
Վրաստանում «Pfizer»-ի պատվաստումները կսկսվեն մարտի 30-ին

Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով, այսօր երեկոյան «Pfizer» պատվաստանյութը կլինի հերթի ամրագրման կայքէջում, և քաղաքացիները կկարողանան ընտրել «Astrazeneka»-ի և «Pfizer»-ի միջեւ:

Ըստ նրա, երեքշաբթի օրը «Pfizer»-ով պատվաստումը կսկսվի Թբիլիսիի, Բաթումիի եւ Քութաիսիի վեց կլինիկայում:

«Pfizer»-ի, ինչպես նաև «Astrazeneca»-ի արդյունավետությունը շատ բարձր է՝ ինչպես հիվանդության փոխանցումը կանխելու, այնպես էլ բարդ և հատկապես մահացու դեպքերը գործնականում վերացնելու գործում: Այսպիսով, «Pfizer» և «Astrazeneka» պատվաստանյութերի դեպքում, իհարկե, մենք ունենք երաշխավորված որակ», – ասաց Գաբունիան: