Վրաստանում պատվաստվել է 938 705 մարդ, օգոստոսի 20-ին իրականացվել է 28 555 պատվաստում
Օգոստոսի 20-ի տվյալներով, Վրաստանում ընդհանուր առմամբ իրականացվել է 938 705 պատվաստում, – հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
Նրանց տվյալներով, ամբողջությամբ պատվաստվել է 276 917 մարդ:
Միևնույն ժամանակ, պաշտոնական տվյալների համաձայն, վերջին 24 ժամվա ընթացքում պատվաստվել է 28 555 մարդ:
Ինչ վերաբերում է նոր դեպքերին, Վրաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4 901 նոր դեպք, ապաքինվել է 2 586 հիվանդ, մահացել՝ 74 վարակակիր: