Վրաստանում պատվաստվել է 907 665 մարդ, օգոստոսի 19-ին իրականացվել է 23 986 պատվաստում
Վրաստանում պատվաստվել է 907 665 մարդ, օգոստոսի 19-ին իրականացվել է 23 986 պատվաստում

Օգոստոսի 20-ի տվյալներով, Վրաստանում ընդհանուր առմամբ իրականացվել է 907 665 պատվաստում, – հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Նրանց տվյալներով, ամբողջությամբ պատվաստվել է 266 962 մարդ:

Միևնույն ժամանակ, պաշտոնական տվյալների համաձայն, վերջին 24 ժամվա ընթացքում պատվաստվել է 23 986 մարդ:

Ինչ վերաբերում է նոր դեպքերին, Վրաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4 743 նոր դեպք, ապաքինվել է 3 393 հիվանդ, մահացել՝ 59 վարակակիր: