Վրաստանում պաշտոնապես բացվելու է Եվրոպայի օրերը
Վրաստանում պաշտոնապես բացվելու է Եվրոպայի օրերը

Վրաստանում այսօր պաշտոնապես բացվելու է արդեն ավանդույթ դարձած Եվրոպայի օրերը և շարունակվելու՝ մինչև մայիսի վերջը: Վրաստանում Եվրոպայի օրերը նշվում են արդեն 7-րդ անգամ:

Այսօր, մեկ օրով, Թբիլիսիի Ռիղեի այգին կվերածվի «Եվրագյուղի» և ողջ օրվա ընթացքում կանցկացվեն տեղեկատվական և ժամանցային միջոցառումներ:

Միջոցառմանը մասնակցում են Եվրամիության անդամ պետությունները և Եվրամիության ծրագրերը: Նրանք ներկայացնելու են Վրաստանւմ իրականացված ակտիվությունները և այն հնարավորությունները, որոնք Վրաստանը առաջարկում է քաղաքացիներին:

Եվրոպայի օրվա միջոցառմանը ներկայացված են լինելու երաժշտական համարներ, ընտանեկան ժամանցային ակտիվությունները, բազմազան խաղեր, վրացական և եվրոպական հեքիաթների թատերական ներկայացումներ: Սննդի բաժնում հնարավորություն կունենաք զգալ Եվրոպայի «համը»:

Միջոցառման գագաթնակետը լինելու է երեկոյան համերգը՝ 33ա խմբի և DJ Nicole-ի մասնակցությամբ:

ՆԱՏՕ-ի և Եվրամիության մասին տեղեկատվական կենտրոնի տեղեկությամբ, այս տարվա Եվրոպայի խաղերը առանձնանում են յուրահատուկ մասշտաբով:

Եվրոպայի օրերի շրջանակներում այս տարի արդեն 6-րդ անգամ մանկավարժների համար անցկացվելու է «Ուսուցիչը՝ ուղեկից դեպից Եվրոպա» խորագրով սեմինար: Դասընթացին ներկա է գտնվելու Վրաստանի շրջաններից և Թբիլիսիից 150 մանկավարժ:

Եվրոպայի օրերի շրջանակներում նախատեսված միջոցառումներին մասնակցելու է լայն հանրությունը, գործադիր իշխանության, դիվանագիտական կորպուսի և ակադեմիական ոլորտի ներկայացուցիչներ, հրավիրված փորձագետներ:  Անցկացվելու են բազմաթիվ միջոցառումներ ինչպես Թբիլիսիում, այնպես է Վրաստանի շրջաններում, ընդհանուր՝ մոտ 80 միջոցառում: