Վրաստանում օրեկան 1000-ից ավել պիսիար թեստ կանցկացվի կորոնավիրուսի բացահայտման նպատակով
Վրաստանում օրեկան 1000-ից ավել պիսիար թեստ կանցկացվի կորոնավիրուսի բացահայտման նպատակով

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն ասում է, որ այսուհետ երկրում օրեկան 1000-ից ավել թեստ կանցկացվի կորոնավիրուսի բացահայտման համար, օգտագործելով պոլիմերազային շղթայի ռեակցիայի (PCR) մեթոդը:

«Դուք գիտեք, որ Վրաստանն այսօր ունի աշխարհի առաջատար դիրքերից մեկը, ինրպես համավարակի կանխարգելման, այնպես էլ բուժման հարցում: Հետևաբար, մեր թեստավորումը նպատակաուղղված է, և մեր համաճարակաբանները ամեն ինչ անում են, որպեսզի հայտնաբերեն շղթան, այնուամենայնիվ, այսուհետ օրեկան 1000-ից ավել պիսիար թեստ կանցկացվի, որի հնարավորությունը կա երկրում և այն ռիսկային խմբերում, որոնք կհաստատվեն այսօր խորհրդի կողմից», – ասել է Էկատերինե Տիկարաձեն: