Վրաստանում որդեգրման կարգավիճակ ունեցող 220 երեխա կա, իսկ նրանց որդեգրել ցանկացողների թիվը հասնում է 3 հազարի
Վրաստանում կա որդեգրման կարգավիճակ ունեցող 220 երեխա, այդ թվում 153-ը սահմանափակ ունակություններով է, իսկ 35-ը չի ցանկանում որդեգրվել (խոսքը 10 տարեկան և ավել տարիքի երեխաների մասին է, որոնց որդեգրումն արգելվում է առանց նրանց համաձայնության): Այս մասին Առաջին ալիքին հայտնել են Սոցիալական ծառայության գործակալությունից:
Նրանց տեղեկությամբ, այս պահի դրությամբ Որդեգրման ռեեստրում գրանցված է 2813 անձ – դրանք այն մարդիկ են, որոնք բավարարում են երեխա որդեգրելու համար օրենսդրությամբ սահմանված պահանջները:
Ինչ վերաբերում է որդեգրվածների վիճակագրությանը, 2018 թվականին երկրում որդեգրվել է 85 երեխա, այդ թվում 8-ը՝ տարբեր կարիքներ ունեցող է: Նրանցից միջազգային որդեգրման է ենթարկվել 5-ը սահմանափակ ունակություններ ունեցող երեխա: