Վրաստանում օգոստոսի 9-11-ը սպասվում է ժամանակ առ ժամանակ անձրև, տեղ-տեղ՝ ուժգին

19:13, 08.08.2026
Վրաստանում օգոստոսի 9-11-ը սպասվում է ժամանակ առ ժամանակ անձրև, այս մասին տեղեկատվություն է տարածում Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
Օդերևութաբանների տվյալներով՝ օգոստոսի 9-ին ափամերձ շրջաններում, Աջարիա-Գուրիայի, Սամեգրելո-Զեմո Սվանեթիի, Ռաչա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի ու Սամցխե-Ջավախեթիի մարզերի լեռնային գոտում, իսկ օգոստոսի 10-11-ին Կախեթիի, Քվեմո Քարթլիի և Մցխեթա-Մթիանեթիի մարզերում տեղ-տեղ սպասվում է ուժգին ինտենսիվության անձրև:
«Հնարավոր է ամպրոպ, կարկուտ և քամու nodžգնացում: Սպասվող առատ տեղումները կարող են փոքր գետերում հեղեղումներ, իսկ բլրապատ ու լեռնային գոտիներում սողանքային-սելավային գործընթացների առաջացում և ակտիվացում պատճառել: Վտանգի մակարդակը միջին է», — նշված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության մեջ:

Նմանատիպ