Վրաստանում օգոստոսի 11-ի օրվա վերջից օգոստոսի 13-ի առավոտը սպասվում է անձրեւ
Օգոստոսի 11-ի օրվա վերջից օգոստոսի 13-ի առավոտը բարձր ջերմաստիճանի ֆոնին Արեւմտյան Վրաստանի մեծ մասում եւ Արեւելյան Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է անձրեւ։ Այս մասին տեղեկություն է տարածում Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
«Հիմնականում Արեւմտյան Վրաստանի արեւմտյան եւ Արեւելյան Վրաստանի արեւմտյան շրջաններում տեղ-տեղ հնարավոր է ուժեղ, կայծակ, կարկուտ։ Սպասվող հորդառատ անձրևները կարող են հանգեցնել Վրաստանի գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացման, փոքր գետերի վրա հեղեղումների, իսկ երկրի լեռնային շրջաններում սողանքային-հեղեղային գործընթացների սկիզբն ու ակտիվացումը»,- նշվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության մեջ։