Վրաստանում նվազում է գյուղում ապրող բնակչության հատվածը
Վրաստանում նվազում է գյուղում ապրող բնակչության հատվածը

2018 թվականի տվյալներով, Վրաստանի բնակչությունը կազմում է 3 729 600 մարդ, որի 58,3 տոկոսը բնակվում է քաղաքում, իսկ 41,7 տոկոսը՝ գյուղում: Նշված տեղեկությունը հրապարակում է Վիճակագրության ազգային ծառայությունը:

Նախորդ տարի քաղաքում ապրում էր բնակչության 58 տոկոսը, իսկ գյուղում՝ 42 տոկոսը: Համապատասխանաբար, ավելացած է քաղաքում բնակվող մարդկանց հատվածը, իսկ գյուղում ապրող բնակչության տոկոսային ցուցանիշը նվազել է:

Վիճակագրության համաձայն, գյուղում բնակվողների մասը նվազում է. 2015 թվականին այս ցուցանիշը կազմում էր 42,6 տոկոս, իսկ 2016 թվականին՝ 42,3 տոկոս: