Վրաստանում 2017 թվականին ամուսնությունների քանակը նվազել է 5,6 տոկոսով, իսկ ամուսնալուծության ցուցանիշն ավելացել 7,2 տոկոսով: Այս մասին տեղեկություն է տարածել Վրաստանի վիճակագրության ազգային ծառայությունը:
Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության տվյալներով, 2017 թվականին գրանցված ամուսնությունների քանակը նախորդ տարվա համեմատ նվազել է 5,6 տոկոսով և կազմել 23 684: Առաջին ամուսնության միջին տարիքը կանանց համար գրանցվել է 27,4, իսկ տղամարդկանց համար՝ 30,2 տարեկանն:
Ինչ վերաբերում է ամուսնալուծությանը, 2017 թվականին գրանցված ամուսնալուծությունների թիվը կազմել է 10 222 և նախորդ տարվա նույն ցուցանիշի հետ համեմատ ավելացել 7,2 տոկոսով:
Ամուսնության ամենաշատ քանակը գրանցվել է Թբիլիսիում՝ 6 984, իսկ ամենաքիչը՝ 1 514 – Շիդա Քարթլիում: Թբիլիսին առաջատարն է նաև ամուսնալուծությունների թվով՝ 3 731, իսկ ամենաքիչ ամուսնալուծությունը Շիդա Քարթլիում է՝ 651: