Վրաստանում նշվում է Ազգային հագուստի օրը
Վրաստանում նշվում է Ազգային հագուստի օրը

Վրաստանում այսօր նշվում է Կառնավալի տիպի զգեստավորված տոնը՝ Ազգային հագուստի օրը:

Հագուստի օրն արդեն չորրորդ տարին է անցկացվում է ողջ Վրաստանի մասշտաբով և ինչպես հայտարարում են կազմակերպիչները, այս տարի այն կրում է առանձնահատուկ մասշտաբեր:

Այս տարի Ազգային հագուստի օրը նշվում է ավելի քան 30 քաղաքում: Մասնավոր հաստատությունները սեփական տարածքում հյուրերին սպասարկելու են ազգային  հագուստով անձնակազմով:

Վրացական հագուստի օրը նշվում է նաև Միլանում և Փերեյդանում:

Կազմակերպիչների տեղեկությամբ, Ազգային հագուստի օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում, 15:00-ին Թբիլիսիի մոլոր մետրոկայանների մոտ կհավաքվեն տարբեր անկյունների վրացական տարազներով գեղարվեստական համույթները և կանցկացնեն ֆլեշմոբ: 15:00-ից կսկսվեն նաև ցուցահանդեսներ:

Օրվա վերջին, 19:00-ին միջոցառումներն ավարտվելու են «Չվենեբուրեբի» բենդի գալա համերգով: