Վրաստանում, նորածնին վաճառելու մեղադրանքով ձերբակալել են 6 անձի, այդ թվում՝ երեխայի մորը և երկու բժշկի
Վրաստանի ֆինանսների նախարարության աշխատակիցները քննչական գործողությունների արդյունքում ձերբակալել են նախնական պայմանավորվածությամբ խմբի կողմից, անչափահասին վաճառելու – թրաֆիկինգի փաստով ձերբակալել են 7 անձի:
Ձերբակալվածների թվում է նաև երեխայի մայրը և բժշկական հաստատության երկու բժիշկ: Ձերբակալվածներից մեկը նախորդ տարի դատապարտված է եղել նմանատիպ հանցանքի փաստով:
«Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալներն անձնական նյութական շահ ստանալու նպատակով որոշել են վաճառել անչափահասի, իսկ ստացած գումարը բաժանել իրար միջև:
Մեղադյալները, նշված հանցանքը կատարելու նպատակով, գտել են երեխան գնել ցանկացող անձ, որից երեխան գնելու դիմաց պահանջել են 13 000 դոլլար: Հանցավոր գործողությունը կոծկելու նպատակով, նախնական պայմանավորվածությամբ, երեխայի մայրը հղիության ընթացքում համապատասխան բժշկական պրոցեդուրաներ անցնելու և ծննդաբերելու ժամանակ գրանցվել է այլ անձի անուն-ազգանունով:
Քննչական ծառայությունը ձերբակալել է հանցավոր խմբի բոլոր 6 անդամներին, իսկ նորածնին ժամանակավորապես փոխանցել են պետական խնամքի և թրաֆիկինգի զոհերի տուժածների օգնության գործակալությանը»,- հայտարարում են քննչական ծառայությունում:
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի ՔՕ-ի 143-րդ երկրորդ պրիմ հոդվածով, որը նկատի ունի 14-17 տարվա ազատազրկում: