Վրաստանում նոր դեպքերից 297-ը կապված է Աջարիայի, 52-ը՝ Իմերեթիի, իսկ 78-ը՝ Թբիլիսիի հետ
Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի դեպքերից 297-ը կապված է Աջարիայի, 52-ը՝ Իմերեթիի, իսկ 78-ը՝ Թբիլիսիի հետ,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացման բաժնի ղեկավար Մարինա Էնդելաձեն
Նրա հայտարարությամբ, Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվածների տոկոսային ցուցանիշը 52 է:
«Այսօր երկրում ունենք արձանագրված 7093 դեպք, այդ թվում, ապաքինվել է 3714 մարդ, որը համապատասխանում է 52 տոկոսին: Երկրու ունենք կորոնավիրուսի 3379 ակտիվ դեպք:
Այսօր արձանագրված դեպքերի Աջարիայում հաստատվել է 297 դեպք, Իմերեթիում – 52, Թբիլիսիում – 78, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում – 6, Գուրիայում և Շիդա Քարթլիում – 6, Սամցխե-Ջավախեթիում – 1, Կախեթիում՝ 3, Քվեմո Քարթլիում – 2- Մցխեթա Մթիանեթիում – 2»,- հայտարարել է Մարինա Էնդելաձեն: