Վրաստանում նոր դեպքերից 259-ը կապված է Աջարիայի, 111-ը՝ Թբիլիսիի, 91-ը՝ Իմերեթիի հետ
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացման բաժնի ղեկավար Մարինա Էնդելաձեի հայտարարությամբ, Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 508 դեպքերից 259-ը կապված է Աջարիայի, 111-ը՝ Թբիլիսիի հետ:
Մնացած դեպքերը բաշխվում են այլ շրջաններում:
«Հաճելի է, որ Աջարիայում համեմատաբար նվազել է նոր դեպքերի թիվը, հաստատվածների 51 տոկոսն է, 259 դեպք, Թբիլիսիում – 111, Իմերեթիում – 91, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում – 25, Գուրիայում – 8, Շիդա Քարթլիում – 2, Կախեթիում՝ 2, Քվեմո Քարթլիում – 5, Մցխեթա Մթիանեթիում – 5»,- հայտարարել է Մարինա Էնդելաձեն:
Մարինա Էնդելաձեն մեկ անգամ ևս կոչ է արել քաղաքացիներին, զգուշորեն վերաբերվել Թբիլիսիին և ողջ երկրին:
«Միշտ ասում եմ, որ Թբիլիսիի մասին պետք է հոգ տանենք»,- նշել է Էնդելաձեն:
Նրա խոսքով, 4518 ակտիվ դեպքից 58 պացիենտի վիճակը ծանր է, այստեղից 8-ը տեղափոխվել է բռնազավթված տարածքից: