Վրաստանում նոր դեպքերից 241-ը կապված է Աջարիայի, 98-ը՝ Իմերեթիի, իսկ 62-ը՝ Թբիլիսիի հետ
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացման բաժնի ղեկավար Մարինա Էնդելաձեի հայտարարությամբ, Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 448 նոր դեպքերից 241-ը կապված է Աջարիայի, 98-ը՝ Իմերեթիի, իսկ 62-ը՝ Թբիլիսիի հետ:
Մնացած դեպքերը բաշխվում են այլ շրջաններում:
«Աջարիան կրկին առաջատարն է, այստեղ արձանագրվել է – 241 դեպք, Իմերեթիում – 98, Թբիլիսիում – 62, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում – 15, Գուրիայում և Շիդա Քարթլիում – 7, Սամցխե-Ջավախեթիում – 9, Կախեթիում՝ 2»,- հայտարարել է Մարինա Էնդելաձեն:
Մարինա Էնդելաձեի մեկնաբանմամբ, երկրի մասշտաբով այժմ բուժում է ստացող կորոնավարակակիր 3155 պացիենտներից 35-ի վիճակը ծայրահեղ ծանր է, նրանցից 33-ը միացված է արհեստական շնչառության սարքին, այստեղից 9-ը տեղափոխվել է բռնազավթված Աբխազիայից: