Վրաստանում Նիդեռլանդների դեսպանը հույս ունի, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին բարձր մասնակցություն կլինի
Վրաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպան Մայկե Վան Կոլդամն արձագանքել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:
Դեսպանը հույս ունի, որ ընտրություններին մեծ ակտիվություն կլինի:
«Այս կարևոր օրը, Թբիլիսիում, ՏԻՄ ընտրությունները դիտարկելիս, հույս ունեմ, որ կտեսնեմ ընտրողների բարձր մասնակցություն, ովքեր կիրականացնեն իրենց արժեքավոր, ժողովրդավարական իրավունքները ընտրական գործընթացում: Նիդեռլանդները նաև աջակցում են ընտրություններին ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությանը», – ասվում է «Twitter»-ի միջոցով արված Վան Կոլդամի հայտարարության մեջ: