Վրաստանում մշակույթի ոլորտի ներկայացուցիչները կներգրավվեն ներքին զբոսաշրջության ժողովրդականացման գործընթացին
20 միլիոն լարիով նվազել է մշակույթի բյուջեն, ինչպես նաև՝ այլ ուղղությունների դեպքում,- այսպես է պատասխանել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան պատգամավոր Բեքա Օդիշարիայի կողմից այս թեմայի վերաբերյալ հնչեցված հարցին:
Կառավարության ղեկավարի խոսքով, մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հետ կապված կան որոշ ծրագրեր:
«Մշակվում են ծրագրեր, ինչպես ներգրավվեն մշակույթի ոլորտի ներկայացուցիչները ներքին զբոսաշրջությունը գովազդելու հատվածին և Թբիլիսիի քաղաքապետարանի հետ միասին այս ուղղությամբ կանցկացվեն կոնկրետ միջոցառումներ»,- հայտարարել է վարչապետը: