Վրաստանում մինչև մայիսի 16-ը սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ
Վրաստանում մինչև մայիսի 16-ը սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Վրաստանում մայիսի 13-14-ը սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցածրադիր գոտիներում կլինի +24, +29 աստիճան տաքություն։

Ըստ նրանց՝ մայիսի 15-ին շոգի պատճառով տեղ-տեղ հնարավոր է անձրեւ, իսկ մայիսի 16-ին զով եւ խոնավ օդային զանգվածների տարածման հետեւանքով շրջանների զգալի մասում սպասվում է համեմատաբար զով, անձրեւային եւ քամոտ եղանակ։

Թբիլիսիում մայիսի 13-15-ը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը կլինի +26, +28 աստիճան տաքություն։ Մայիսի 16-ին սպասվում է կարճատև անձրև՝ ամպրոպ, հյուսիս-արևմտյան քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը կնվազի +20, +22 աստիճանի։