Վրաստանում մինչև մարտի 10-ը սպասվում է անձրև և քամի
Վրաստանում մինչև մարտի 10-ը սպասվում է անձրև և քամի

Բնապահպանության ազգային գործակալության տեղեկությամբ, մարտի 8-ից 10-ը Վրաստանում սպասվում է քամի և անձրև:

Նրանց տեղեկությամբ, ծովում սպասվում է 4-5 բալանոց փոթորիկ:

«Սպասվող տեղատարափ անձրևները հնարավոր է հանդիսանան Արևմտյան Վրաստանի տարբեր գետերի ջրի մակարդակի ավելացման պատճառ»,- հայտարարում են Բնապահպանության ազգային գործակալությունում: