Վրաստանում 300 լարի միանվագ օգնություն ստանալու համար գրանցում է անցել 29 547 մարդ
Վրաստանում 300 լարի միանվագ օգնություն ստանալու համար գրանցում է անցել 29 547 մարդ

Առողջապահության նախարարության կայքէջում, այսօր, ժամը 12:00-ի տվյալներով, 300 լարի միանվագ փոխհատուցում ստանալու նպատակով գրանցվել է 29 547 մարդ: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին են հայտնել նախարարությունից:

Գրանցումն սկսվել էր մայիսի 15-ից և կտևի 6 շաբաթ:

Փոխհատուցում ստացող անձինք, գրանցում անցնելու համար պետք է այցելեն առողջապահության նախարարության կայքէջ:

Մասնավորապես, գրանցում կարող են անցնել ինքնազբաղվածները, ովքեր գրանցված են եկամուտների ծառայությունում և 2020 թվականի ապրիլից կորցրել են եկամուտը:

Փոխհատուցում ստանալու համար նրանց անհրաժեշտ չի լլինի հաստատել եկամտի աղբյուրը: Ստացած դիմումը կմշակվի և փոխհատուցման գումարը կփոխանցվի 10 օրից ոչ ուշ:

Ֆիզիկական անձինք պետք է լրացնեն հետևյալ տեղեկությունը. Անուն, ազգանուն և անձնական համար, կոնտակտային տվյալներ, բանկային հաշվեհամար:

Ինքնազբաղվածները, ովքեր գրանցված չեն եկամուտների ծառայությունում, պետք է գրանցում անցնեն և ներկայացնեն 2020 թվականի առաջին եռամսյակում ունեցած եկամուտը հաստատող որևէ փաստաթուղթ:

Դիմումը կքննարկի աշխատանքի աջակցության պետական գործակալությունում առկա աշխատանքային խումբը և որոշումը կկայացնի միջգերատեսչական հանձնաժողովը: Փոխհատուցումը հաշվեհամարին կփոխանցվի 10 օրից ոչ ուշ:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, նշված ծրագրի համար հատկացված է 75 միլիոն լարի և համապատասխանաբար, հաշվառված է 250 հազար բաժանորդի վրա: