Վրաստանում մի քանի օրից ուժի մեջ է մտնելու խաղալիքների որակի հսկողության մասին կանոնակարգը
Վրաստանում մի քանի օրից ուժի մեջ է մտնելու «Խաղալիքների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը, որից հետո հսկողության գործակալության ներկայացուցիչներն ստուգելու են ապրանքին կից փաստաթղթերը և դրա որակը:
Էկոնոմիկայի նախարարության տեղեկությամբ, եթե ապրանքի անվտանգության հետ կապված կծագի կասկած, նմուշը կուղարկվի լաբորատորիա, սակայն մեկ տարվա ընթացքում կգործի արտոնյալ ժամանակաշրջան և պատժամիջոցներ չեն գործի: Ընկերություններին կտրվեն միայն խախտումներն ուղղելու հանձնարարականներ, որոնց իրականացումը կստուգի հսկիչ մարմինը՝ որոշ ժամանակ անց:
Ապրանքը շուկայից հանելուց և ոչնչացնելուց բացի, խախտումների համար կսահմանվեն նաև պատժամիջոցներ, սակայն այս միջոցը կսկսի գործել 2021 թվականից: