Վրաստանում, մեծ քանակությամբ կաշառք վերցնելու համար ձերբակալել են ոստիկանի
Մեծ քանակությամբ կաշառք վերցնելու համար ձերբակալել են ներքին գործերի նախարարության աշխատակից, ոստիկան Վ.Ի.-ին:
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են ներքին գործերի նախարարությունում, հետաքննությունն ընթանում է ՔՕ-ի 338-րդ հոդվածի երրորդ մասով:
«Ձերբակալվել է ներքին գործերի նախարարության գլխավոր տեսչության և դատախազության կողմից ՔՕ-ի 338-րդ հոդվածի երրորդ մասով, որը նկատի ունի առանձնապես մեծ չափով կաշառք վերցնել»,- հայտարարում են գերատեսչությունում: