Վրաստանում մեկուսացման կամ կարանտինի կարգը խախտելու համար անձը կտուգանվի 2000 լարիով, իսկ իրավաբանական անձը՝ 10 000 լարիով
Վրաստանի խորհրդարանը կարանտինի և ինքնամեկուսացման կանոնները խախտելու առնչությամբ տուգանքների և քրեական պատասխանատվության վերաբերյալ օրենսդրական փոփոխություններ է մտցրել երրորդ ընթերցմամբ:
Օրենսդրական փաթեթի համար քվեարկել են այսօրվա նիստին: «Վարչական իրավախախտումների օրենսգրքում» պատրաստված փոփոխություններին աջակցել է 78 պատգամավոր:
Խորհրդարանի որոշմամբ, «Հանրային առողջության մասին» օրենքով հաշվի առված հարցերի առնչությամբ սահմանված ինքնամեկուսացման կամ կարանտինի կարգը խախտելու համար անձը կտուգանվի 2000 լարիով, իսկ իրավաբանական անձը՝ 10 000 լարիով:
Այս գրառման մեջ նշված է նաև, որ այս հոդվածով հաշվի առնված մեկուսացման կամ կարանտինի կարգը խախտելու դեպքում, ներքին գործերի նախարարության իրավասու անձը կարող է իրավախախտ ֆիզիկական անձին տեղափոխել համապատասխան տարածք:
Բացի այդ, ըստ փոփոխությունների, արտակարգ կամ պատերազմական դրության ռեժիմի խախտումը, այդ թվում՝ «Հանրայի առողջության մասին» օրենքով հաշվի առնված հարցերի առնչությամբ սահմանված մեկուսացման կամ կարանտինի կարգի խախտումը, եթե այս կարգը արտակարգ կամ պատերազմական դրության ռեժիմի մասն է, կհանգեցնի ֆիզիկական անձի տուգանման՝ 3000 լարիի չափով, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ 15 000 լարիի չափով: