Վրաստանում մեկնարկել է հեպատիտ B-ի կառավարման պետական ծրագիրը։ Առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ հիվանդները ծառայությունը կստանան ամբողջովին անվճար։
Ծրագրի նպատակն է նվազեցնել Վրաստանում հեպատիտ B-ով պայմանավորված հիվանդացությունը, մահացությունը և վարակի տարածումը։ Ծրագրի առաջին փուլում հիվանդներին կանցնեն հեպատիտ B-ի թեստավորում և ախտորոշում, իսկ բուժումը կսկսվի սեպտեմբերից։
Ծրագրի շրջանակներում հիվանդների սկրինինգը, բուժման մեջ ընդգրկվելու և բուժման մոնիտորինգի համար անհրաժեշտ ախտորոշիչ հետազոտությունները ամբողջությամբ փոխհատուցվում են պետության կողմից, ինչպես նաև հեպատիտ B-ի դեղերը հիվանդներին տրամադրվում են անվճար։
Ծրագրի շահառուներ են համարվում HBV խրոնիկական վարակով, ինչպես նաև խրոնիկ հեպատիտ B-ի ախտորոշմամբ և արդեն հակավիրուսային բուժման մեջ գտնվող անձինք: Հիվանդները ծրագրում կներառվեն հանձնաժողովային հիմունքներով։
Հեպատիտ B-ով հիվանդների համար, ովքեր այս փուլում կլինիկորեն բուժում չեն պահանջում, ծրագիրը նախատեսում է բժշկի նշանակած կրկնակի ախտորոշիչ թեստեր՝ 12 ամիսը մեկ անգամ:
Հեպատիտ B վիրուսով վարակված անձանց մոտ հիվանդության կանխարգելման ծրագրի շրջանակներում կառաջարկվի պատվաստում հեպատիտ B-ի դեմ, որը նույնպես ամբողջությամբ կփոխհատուցվի պետության կողմից։
Ծառայություններ ստանալու համար քաղաքացին պետք է դիմի ծրագիր տրամադրող հաստատություններին. ծրագրում ընդգրկված են մինչև 15 բուժհաստատություններ ողջ հանրապետությունում։ Ինչպես նշել են Առողջապահության նախարարությունում, ծառայություններ մատուցողների թիվը աստիճանաբար կավելանա։
Հեպատիտ B-ի կառավարման պետական ծրագրի ծառայություն մատուցող բուժհաստատությունները, որտեղ թեստավորումը սկսվել է, կարող եք գտնել հղումով։