Վրաստանում մեկ շաբաթում գրանցվել է կորոնավիրուսի 602 նոր դեպք, ապաքինվել է 697 մարդ, մահացել մեկը

15:15, 17.05.2022

Անցած շաբաթվա ընթացքում (09.05-15.05.2022 ընկած ժամանակահատվածում ) Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 602 նոր դեպք։ Երկրում ապաքինվել է 697 մարդ, մեկը՝ մահացել : Այս մասին տեղեկությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։

Շրջանառվող է և առաջատար օմիկրոնի B.A.2 շտամը:

Մեկ շաբաթվա ընթացքում հանրապետությունում կատարվել է 97625 թեստ, որից 86 222-ը՝ արագ հակագենային թեստով, 11403-ը՝ PISAR թեստով։

7-օրյա թեստավորման դրական ցուցանիշը կազմում է 0,62%:

Նախորդ շաբաթվա (02.05-08.05.2022) տվյալներով Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 745 նոր դեպք, ապաքինվել է 984 պացիենտ, մահացել՝ ութը։

Նմանատիպ