Վրաստանում, մայիսի 18-ից վերաբացվում են գեղեցկության և էսթետիկ սրահները
Վրաստանում, մայիսի 18-ից վերաբացվում են գեղեցկության և էսթետիկ սրահները

Վրաստանում, մայիսի 18-ից վերաբացվում են գեղեցկության սրահները,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ կառավարության այսօրվա նիստին:

«Համաճարակային իրավիճակից ելնելով, կարող ենք արագացնել որոշ քայլեր և այս հնարավորության շրջանակներում, կայացրել ենք որոշում, որ մայիսի 18-ից բացվեն գեղեցկության սրահները և էսթետիկ կենտրոնները: Կարծում եմ, սա կարևոր է մեր երկրի քաղաքացիների համար»,- հայտարարել է Գախարիան: