Վրաստանում, մասնավոր դպրոցների մի մասը պահանջում է ուսումնական տարին սկսել սեպտեմբերի 15-ից շուտ
Մի քանի մասնավոր դպրոց կրթության նախարարությանը դիմել է նոր ուսումնական տարին ժամկետից շուտ սկսելու խնդրանքով: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են կրթության նախարարությունից:
Նրանց մեկնաբանմամբ, օրենսդրությամբ, համապատասխան հիմնավորման և նախարարությունից համաձայնություն ստանալու դեպքում մասնավոր դպրոցները հնարավորություն կունենան փոխել ուսումնական տարվա ժամկետը:
Ինչ վերաբերում է դպրոցներին, որոնք պահանջում են ուսումնական տարին սկսել մինչև սեպտեմբերի 15-ը, ինչպես ասում են կրթության նախարարությունում, նրանց պահանջը բավարարելը կախված է այն չափանիշների կատարումից, որոնք նախատեսվում է հրապարակել առաջիկայում: