Վրաստանում մասնավոր բժշկական ապահովագրությունից օգտվում է բնակչության 16 տոկոսը
Վրաստանում մասնավոր բժշկական ապահովագրությունից օգտվում է բնակչության 16 տոկոսը

Վրաստանում մասնավոր բժշկական ապահովագրությունից օգտվում է բնակչության 16 տոկոսը, այսինքն՝ 607 220 մարդ:

Ապահովագրության պետական հսկողության ծառայության հրապարակված ապահովագրական շուկայի 2020 թվականի վեց ամիսների ուսումնասիրության համաձայն, նշված ցուցանիշը մոտ 27 հազարով ավելի է նախորդ տարվա նույն ցուցանիշից (580 570 մարդ):

Մասնավոր ապահովագրությունից օգտվող քաղաքացիների տոկոսային մասը նախորդ տարի ևս եղել է 16: 2018 թվականին, մասնավոր բժշկական ապահովագրությունից օգտվում էր բնակչության 14,9 տոկոսը: